Դավիթ Խուդաթյան. Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան շարունակվում է
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Ներկայումս Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Իրան։ Այդ մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական և սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը և համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։

2025 թվականին Հայաստանում կառուցվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանում պետական գանձարանի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, վերանորոգվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ։ Տեղեկությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդաթյանը՝ մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Հայաստանում ձեռնամուխ են եղել ֆիկտիվ սնանկությունների խնդրի լուծմանը
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանում հերթական փորձն է արվում լուծելու սնանկության հետ կապված հարցերը։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Սնանկության մասին օրենսգրքին եւ հարակից օրենքների մեծ փաթեթին:

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։

Red Wings  ավիաընկերությունը մտադիր է գործարկել նոր չվերթ՝ Օրենբուրգ-Երևան ուղղությամբ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  Ռուսական Red Wings ավիաընկերությունը մտադիր է գործարկել նոր չվերթ՝ Օրենբուրգ-Երևան ուղղությամբ: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում։

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՄ գործընկերներին պատմել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո.  ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 5-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, իսկ ԵՄ կողմից բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.2026 թվականի մարտի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.

Հայաստանի ԿԲ-ը չի նվազեցնում հիմնական տոկոսադրույքը գնաճի արագացման ակնկալիքով՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության համատեքստում նավթի գների կտրուկ աճի, մատակարարման շղթաների խափանումների եւ առեւտրային երթուղիների փոփոխությունների պատճառով
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանում գնաճը կարող է արագանալ նավթի զգալի թանկացման, մատակարարման շղթաների խափանումների եւ առեւտրական ուղիների փոփոխությունների պատճառով՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության համատեքստում, որի տեւողությունից եւ մասշտաբներից կախված կլինի այդ գործոնների ազդեցության աստիճանը: Մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը՝ հիմնավորելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում պահպանելու ԿԲ խորհրդի որոշումը:

Հայաստանում ուժեղանում է դեպի ծառայությունների ոլորտ զբաղվածության վերաբաշխման միտումը. ԵԱԶԲ
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.2019 թվից Հայաստանում ուժեղացել է դեպի ծառայությունների ոլորտ զբաղվածության վերաբաշխման միտումը (2019թ․ 54%-ից մինչև 58%՝ 2024թ․), ասվում է ԵԱԶԲ-ի մասնագետների պատրաստած մարտյան Մակրոամփոփագրում։

ԵԱԶԲ-ի մասնակից երկրների մեծ մասում ուժեղ տնտեսական աճը որոշվել է բարձր ներդրումային ակտիվությամբ. Մակրոամփոփագիր
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.Վերջին երեք տարիներին ԵԱԶԲ-ի մասնակից երկրների մեծ մասում ուժեղ տնտեսական աճը որոշվել է ներդրումային բարձր ակտիվությամբ, քանի որ հիմնական կապիտալում ներդրումները կայուն աճել են երկնիշ տեմպերով ՝ սկսած 2023 թվականից: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մասնագետների պատրաստած մարտյան մակրոտնտեսական ամփոփագրում:

ԵԱԶԲ․ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումը դարձել է գլխավոր նոր ռիսկը համաշխարհային տնտեսության համար
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո. Համաշխարհային տնտեսության համար գլխավոր նոր ռիսկ է դարձել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ-ի մարտ ամսվա մակրոտնտեսական ամփոփագրում։ Նշվում է, որ 2026թ. փետրվարի վերջից աշխարհաքաղաքական լարվածությունը կտրուկ աճել է, և դրա առավել ակնառու օրինակը Հորմուզի նեղուցով տարանցման դադարեցումն է, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 25%-ը և հեղուկ գազի մատակարարումների մոտ 20%-ը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են դեպի "Զվարթնոց" օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածքի ստեղծման նախագիծը
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ 

Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6,5%-ի մակարդակում
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6,5%-ի մակարդակում: Նման որոշում է կայացվել մարտի 17-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում, որի համաձայն, նախկին մակարդակում պահպանվել են նաև լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝ 8%,  եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ 5%:

Ֆրանսիական TotalEnergies-ն ընդլայնում է գազի արդյունահանումն Ադրբեջանում
 Երկուշաբթի, 16 Մարտի 2026,

Արմինֆո. Ֆրանսիական TotalEnergies ընկերությունը նախատեսում է 2029 թվականի սեպտեմբերի 1-ին սկսել բնական գազի արդյունահանումը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակներում։ Այս մասին նշված է հանքավայրի լիամասշտաբ մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծում։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05