Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների համար, որոնք 2015-2019 թվականներին պետք է ստանային լիցենզիա և վճարեին համապատասխան պետական տուրք, բայց դա չեն արել: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոնդոնում կմասնակցի միջազգային համաժողովին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի «Փոխանցիր հեռախոսահամարով» համատեղ ակցիան, որի շրջանակներում հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը AraratMobile հավելվածի միջոցով ArcaPay-ով 50,000 ՀՀ դրամ և ավել գումարի փոխանցումներ կատարողները հնարավորություն ունեին դառնալ ակցիայի հաջողակներից մեկը՝ շահելով բազմաթիվ նվերներ։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 103,3% (2024թ.նույն ժամանակահատվածի 103,1% - ի դիմաց)։ Այս ցուցանիշի աննշան փոփոխություն է նկատվում արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ երկնիշ 11,7% աճից մինչև 3% անկում ՝ ապահովելով 2,4 տրլն դրամ (6.2 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտները կարող են վտանգել տնտեսության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում։ Գնահատականով կիսվել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրություններին։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է տարեկան 8,1%-ով (ինչպես մեկ տարի առաջ՝ 8,1% 2024թ.նույն ժամանակահատվածում), բայց դա ուղեկցվում է արտաքին առևտրի դինամիկայի վատթարացմամբ՝ էական աճից մինչև զգալի անկում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի դրայվերներից մեկը, այժմ հայտնվել է անկման մեջ։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է "խելացի" անասնաշենքրի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման հայտերի ընդունման մեկնարկի մասին:
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանյան բանկային համակարգում վերջին տարիների բեկումնային փոփոխություններում իր տպավորիչ ներդրումն ունի նաև IDBank-ը։ Լինելով թվային բանկինգի առաջատարներից մեկը՝ իր զարգացումը պայմանավորում է նաև վճարային թվային համակարգերի և ֆինթեքների հետ էական ռազմավարական համագործակցությամբ։ Որպես արժեք՝ Բանկի մոտ 750.000 հաճախորդներին ներկայացվում է թվային բանկինգի և վճարային համակարգի բազմաֆունկցիոնալ ու միասնական հարթակը։ Հարթակի օգնությամբ կատարվող գործառնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու մի էկոհամակարգ, որը կբարձրացնի հաճախորդի փորձառության մակարդակը՝ անկախ տեղից, ժամանակից և հանգամանքներից։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում շարունակվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի իրականացումը:
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեում առցանց ձևաչափով անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի նախագահությունն առաջիկա երկու տարով ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Գրավե Գրուպը (GRAWE Group) (Ավստրիա) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը (C-Quadrat Investment Group) (Ավստրիա) հայտարարել են ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին, ինչը նշանակալի իրադարձություն է Հայաստանի ապահովագրական շուկայի համար: Նշված գործարքը եվրոպական հեղինակավոր ապահովագրական խմբի առաջին մուտքն է Հայաստան, ինչն ընդգծում է երկրի ֆինանսական հատվածի աճող գրավչությունը միջազգային ներդրողների համար:
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Նոյեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ընկերությունների ղեկավարների հետ:
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Նոյեմբերի 24–ից 26-ը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն և մի շարք բիզնեսի ներկայացուցիչներ մասնակցում են QTM Qatar միջազգային ցուցահանդեսին Դոհայում։
|
Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է միանալ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագրին: ՀՀ Ազգային ժողովի Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովը նոյեմբերի 24-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրի նախագծին:
|