Շաբաթ, 25 Հունվարի 2020 16:38

Նիկոլ Փաշինյան. Մեզ հայկական մրցունակ ավիաընկերություն է պետք

Նիկոլ Փաշինյան. Մեզ հայկական մրցունակ ավիաընկերություն է պետք

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին պետք է իր ավիափոխադրողը։  Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել Է հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ։

 

Փաշինյանի խոսքով ՝ պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է ապահովել ազգային ավիափոխադրողի աշխատանքն՝ այնպես, որ ընկերությունը հետագայում չսնանկանա, ինչպես որ վերջին տարիներին տեղի է ունեցել բազմիցս: <Ի՞նչ անենք։ Ներդրումներ կատարենք ավիաընկերությունում, որը 3 տարի անց սնանկանալո՞ւ է: Դա ելք չէ ։  Մենք պետք է բարելավենք երկրի տնտեսական վիճակը։ Ամեն տարի մեր երկրում ավելանում է զբոսաշրջիկների թիվը, եւ հենց դա կնպաստի, որ ի հայտ գան ներդրողներ, որոնք կհամաձայնեն գումար ներդնել Հայաստանում ավիաընկերության բացման գործում>, - ընդգծել է վարչապետը ։

 

Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել, եթե ինչ-որ մեկը որոշում կայացնի դառնալ ազգային ավիափոխադրող։< Բայց դա չի նշանակում, որ տվյալ մարդը պետք է ամեն տարի գա մեզ մոտ եւ ասի, որ եթե մենք նրանց գումար չտրամադրենք, ապա ավիաընկերությունը կփակվի>, - հայտարարել է Փաշինյանը:

 

Որպես Իռլանդիայից հաջող ավիաընկերության օրինակ ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է  Ranair-ին ։  <Մենք ցանկանում ենք, որ երկրում ստեղծվի ավիաընկերություն, որը մրցունակ լինի ավիաշուկայում։  Ավիաընկերությունն ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դառնա մրցունակ>, - եզրափակել է վարչապետը ։