Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 19:59

Նիկոլ Փաշինյան. Հանրաքվեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա

Նիկոլ Փաշինյան. Հանրաքվեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա

Արմինֆո. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։  Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը հայտարարել է, որ հանրաքվեի քարոզարշավը կակտիվացնի երկրի տնտեսությունը։ <Գլխավոր գործոնը, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա, Հայաստանի քաղաքացիների վստահությունն է իր ապագայի նկատմամբ ։  Ես ավելի քան համոզված եմ, որ քարոզարշավը ոչ մի կերպ չի անդրադառնա տնտեսության վրա բացասական իմաստով։  Ընդհակառակը, հանրաքվեն կամրապնդի քաղաքացիների հավատը վաղվա օրվա նկատմամբ, հետևաբար՝ տնտեսական վիճակը կբարելավվի>, - վստահեցրել է վարչապետը ։

 

Վարչապետը նաև նշել է, որ այս արշավը նաև կակտիվացնի զբոսաշրջությունը Հայաստանում։ <Մեր շատ հայրենակիցներ կժամանեն Հայաստան, որպեսզի քվեարկեն հանրաքվեին։ Մենք ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ:

Կարծում եմ, որ մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, հասկանալով այդ բարեփոխումների կարևորությունը, անպայման կգան՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այժմ կարելի է շատ մատչելի գներով ավիատոմսեր գնել ։  Այն հայերը, ովքեր Հայաստանի քաղաքացիներ չեն, նույնպես կարող են մասնակցել այդ գործընթացին ։  Կարծում եմ, որ նրանց հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Հայաստանում ամրապնդվում է ժողովրդավարությունը>, - եզրափակել է Փաշինյանը: