Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020 21:04

ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար

ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հայտնել է Հայաստանին, այսպես կոչված, 25 մլն եվրոյի չափով սուվերեն վարկ տրամադրելու մասին՝  Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար: Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։

 

Ինչպես հաղորդում է EBRD-ն, նախագծի շրջանակներում կֆինանսավորվի սեղմված բնական գազով աշխատող նոր ժամանակակից 12-մետրանոց ավտոբուսների գնումը:

 

Հաղորդվում է, որ նախագիծն ավելի լայն ծրագրի մի մասն է՝ ուղղված  մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխման հարցում աջակցության ցուցաբերմանը՝ ավտոբուսային պարկի թարմացման ֆինանսավորման ճանապարհով:

Նախագիծը կբարելավի հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, մինչդեռ գազային տեխնոլոգիան կնվազեցնի օդի աղտոտվածությունը՝ համաձայն ԵԱԶԲ <Կանաչ քաղաքներ> շրջանակային ծրագրի և Երևանի կողմից դեռևս 2017 թվականին հաստատված <Կանաչ քաղաք> գործողությունների ծրագրի: