Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում եւ "Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
Ինչպես իր ելույթում նշել է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացված փաթեթն ուղղված է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավմանը՝ վարկերի ներգրավման մասով: Վահե Դանիելյանն ընդգծել է, որ ներկայում Հայաստանը վարկերի ներգրավման մասով զբաղեցնում է 48-րդ տեղը վարկանիշում: Համեմատության համար. այնպիսի երկրների դիրքերը, ինչպիսիք են Վրաստանը, Ղազախստանը, Լատվիան և այլն, շատ ավելի բարձր են։Քաաղքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կանոնակարգել այն դրույթը, որը վերաբերում է վարկային ռեսուրսների ներգրավմամբ պտուղների արտադրությունից ստացված եկամուտները որպես գրավ օգտագործելու հնարավորությանը:
Այժմ գործող օրենքով այդ իրավունքն ընկալվում է որպես պարտադիր ։ Փոփոխությունների ներդրմամբ այդ դրույթը որակվելու է որպես "դրանց առկայության դեպքում" ։ Մեկ այլ դրույթ վերաբերում է "շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին" օրենքում կատարված փոփոխություններին։ Որպես օրինակ՝ փոխնախարարը նշել է էլեկտրատեխնիկայի իրերի առևտուր անող խանութը ։ Դրանց գրանցման ժամանակ որպես գրավ արձանագրվում է յուրաքանչյուր արտադրանք առանձին-առանձին, ինչը երբեմն զբաղեցնում է մինչեւ 10 էջ։ Այժմ առաջարկվում է սահմանափակվել խմբային ամրագրմամբ՝ նշելով գրավի առարկան, դրա նկարագիրը և արժեքը ։ Հետագայում այդ արտադրանքի իրացման ժամանակ գրավի չափը ենթակա չէ փոփոխման՝ բացառությամբ պայմանագրերով սահմանված դեպքերի:
Ընդ որում, գրավների օբյեկտ չեն կարող համարվել անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, բաժնետոմսերը եւ այլն: Փաթեթի կիրառման արդյունքում, Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանը մտադիր է 5 կետով բարելավել իր ցուցանիշները վարկանիշում: