Երեքշաբթի, 17 Մարտի 2020 21:44
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ

Նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ

Արմինֆո. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է  բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 

Նրա խոսքով, նախագծի իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է գիտնականներից, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից, մասնագետներից: Այս աշխատանքը տարվում է ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցության պայմաններում: Ստեղծվող հարթակի հիմնական նպատակը սանիտարահամաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության հավաքումն ու մշակումն է, վերլուծության եւ կանխատեսման անցկացումը:

Գերատեսչությունը, ինչպես նշել է նախարարը, ակտիվ աշխատանքներ է տանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, օջախների քարտեզագրման, տեղահանվող անձանց մասին տեղեկատվության հավաքագրման, իրավիճակի զարգացման հնարավոր ուղղությունների մոդելավորման ուղղությամբ: