Ուրբաթ, 20 Մարտի 2020 16:01
Ալինա Հովհաննիսյան

Արթուր Ստեփանյան. Կարգավորիչն ունի բավական լայն գործիքակազմ, որպեսզի արժութային շուկան զերծ պահի ցնցումներից

Արթուր Ստեփանյան. Կարգավորիչն ունի բավական լայն գործիքակազմ, որպեսզի արժութային շուկան զերծ պահի ցնցումներից

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունի բավական բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի արժութային շուկան զերծ պահի ցանկացած ցնցումներից: Այս մասին մարտի 20-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝  ենթադրելով, որ առաջիկայում ցնցումներ չեն սպասվում ։

 

Իսկ իրավիճակի անցանկալի զարգացման կամ ուժեղ փոփոխականության դեպքում, ըստ Ստեփանյանի, Կենտրոնական բանկը կդիմի շուկայում համարժեք գործողությունների: Այս համատեքստում նա ընդգծել է. <Եթե 2014թ. դեկտեմբերին, երբ իրավիճակը շատ ավելի վատ էր, ԿԲ-ին հաջողվեց դուրս գալ իրավիճակից, ապա այսօր էլ մեզ մոտ կստացվի շուկան հանգիստ վիճակում պահել>:

 

Ընդ որում Ստեփանյանը դժվարացել է գնահատական տալ ՝ կապված ռուսական ռուբլու հետագա վարքագծի հետ ՝ հաշվի առնելով նավթի գների նվազումը և կորոնավիրուսային վարակի տարածումը ՝ ընդգծելով, որ ռուսական արժույթը մեքսիկական պեսոյից հետո աշխարհում առավել տատանողական արժույթն է համարվում: <Բնականաբար, մենք մշտապես հետևում ենք ՌԴ - ում տիրող իրավիճակին, և կարծում եմ, որ մեր քաղաքականությունը լինելու է հավասարակշռված և տնտեսական ակտիվություն ապահովող>, - ընդգծել է նա: