Շաբաթ, 21 Մարտի 2020 18:08

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2  ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։

Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

 

Բոլոր նշված վարկերիհերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի  մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկածժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ններառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ըհաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար/մարումների գրաֆիկի փոփոխություն/:

 

Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-նընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի/։

 

Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով: 

Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել  վճարումներնըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։

 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարովկամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով։