Ուրբաթ, 27 Մարտի 2020 13:46
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ

Վարչապետ. Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ

Արմինֆո. Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա տվյալներով՝ վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ: