
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի COVID-19 պանդեմիայի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների երկրորդ փաթեթը:
Գործադիր մարմնի հաղորդման համաձայն, զրոյացվել են գյուղատնտեսության ոլորտում ագրովարկերի և լիզինգային գործարքների բոլոր տոկոսադրույքները, այսինքն, պետությունը ամբողջությամբ կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները։ Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման վարկերի տոկոսադրույքները նույնպես կկազմեն 0%, բացի այդ, ենթադրվում է 10%-70% պետական համաֆինանսավորում՝ կախված վարկի նպատակից։ Խոզաբուծության և թռչնաբուծության հատվածների համար վարկերի 0% տոկոսադրույքից զատ նախատեսվում է նաև 30% համաֆինանսավորում, ինչը թույլ կտա նվազեցնել բանկի ռիսկը և կխթանի ագրահատվածի այդ ուղղությունների զարգացումը։
Ֆիզիկական անձանց ագրոմիկրովարկերի նկատմամբ նույնպես կիրառվել է զրոյական տոկոսադրույք: