
Արմինֆո.Covid-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արեւելյան գործընկերության երկրներին:
"Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 140 մլն եվրո հատկացնել "Արեւելյան գործընկերության" ծրագրի անդամ երկրներին ՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար։ Բացի այդ, հանձնաժողովը նաեւ մինչեւ 700 մլն եվրո գումարի միջոցներ կհատկացնի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելուն աջակցելլու նպատակով", - ասված Է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ, ասել է, որ շատ դժվար ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլեւ գործընկեր երկրների համար: "Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեղմացնենք կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մարդկանց կյանքի վրա ։ Մենք պատասխանում ենք ինչպես առողջապահական համակարգերի հրատապ պահանջներին, այնպես էլ հասարակության առավել խոցելի խմբերի և փոքր ու միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ պահանջարկին, որոնք վեց երկրներում տնտեսության հիմքն են հանդիսանում", - ասել է նա ։
Ինչպես նշվում է, գործընկեր երկրների խնդրանքով Եվրահանձնաժողովը կարձագանքի հրատապ կարիքներին ՝ աջակցելով բժշկական սարքերի եւ սարքավորումների մատակարարմանը, ինչպիսիք են արհեստական շնչառության ապարատները, լաբորատոր հավաքածուները, դիմակները, պաշտպանիչ ակնոցները, խալաթները եւ պաշտպանական կոստյումները:
"Արևելյան գործընկերություն" ծրագիրը գործարկվել է ԵՄ-ի կողմից 2009թ.: Դրա հիմնական նպատակն է տարածաշրջանային համագործակցության զարգացումը վեց երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ։