Երեքշաբթի, 31 Մարտի 2020 14:12
Կարինա Մելիքյան

<Իմ քայլը> Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին

<Իմ քայլը> Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին

Արմինֆո.Կենտրոնական բանկի նոր ղեկավար կարող է դառնալ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են <Իմ քայլը> խորհրդարանական խմբակցությունից, խմբակցությունը Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին:

 

Նշենք, որ ՀՀ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին: Սա նրա պաշտոնավարման արդեն երկրորդ ժամկետն է ։

 

Ըստ աղբյուրի ՝ իր թեկնածության պաշտոնական առաջադրումից առաջ Գալստյանը կհրավիրվի խորհրդարան ՝ խորհրդակցությունների և քննարկումների նպատակով:

 

Մարտին Գալստյանը ծնվել է1978 թվականին: Կրթությունը՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ;1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու; 2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս: Վերապատրաստում՝ 2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն; 2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա;

2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե; 2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա և այլն:

 

11.09.2018թ. առ այսօր       ՀՀ կենտրոնական բանկ, խորհրդի անդամ;10.02.2015 - 11.09.2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար;    1998 -10.02.2015 թթ.           ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական գործառնությունների վարչություն. դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ: