Երեքշաբթի, 31 Մարտի 2020 16:41
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են

Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են

Արմինֆո. Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են։ Այդ են վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքները։ ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն, դիտարկումն իրականացվել է 2020 թվականի փետրվարի 26-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ:

 

Ուսումնաասիրության արդյունքների համաձայն, Regular 92 ապրանքանիշի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, Պրեմիում 95 ապրանքանիշի բենզինի գինը՝ 80-60 դրամով, Սուպեր 98 ապրանքանիշի  բենզինի գինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գնի 20-40 դրամի անկում: