
Արմինֆո.Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով», - գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն մշակել է հակաճգնաժամային միջոցառումների 10 փաթեթ ' կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար: