Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020 13:29
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային միջոցառումների 11-րդ փաթեթը

ՀՀ կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային միջոցառումների 11-րդ փաթեթը

Արմինֆո. Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ընդունել է հակաճգնաժամային միջոցառումների 11-րդ փաթեթը։

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի։ Ինչպես պարզաբանել է փոխվարչապետը, պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը փոխհատուցելու ծախսերի միայն 50 տոկոսը․ «Բանն այն է, որ Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը»։