Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020 12:58

Նիկոլ Փաշինյան․ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կոլափսում հայտնվի

Նիկոլ Փաշինյան․ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կոլափսում հայտնվի

Արմինֆո. Ցավոք, ճգնաժամի պայմաններում, երբ մի հարց ես լուծում, միանգամից մի ուրիշ հարց է առաջանում և յուրօրինակ շղթա է ստեղծվում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

 

Նա նշել է, որ երկրում այնքան բարդ իրավիճակ է ստեղծվել, որ երկրի էներգետիկ համակարգը կարող է կոլափսի մեջ ընկնել ։ Վարչապետի կարծիքով, իհարկե, որոշ քաղաքացիների համար դժվար է վճարել գազի եւ էլեկտրաէներգիայի հաշիվները, սակայն <մենք կանգնած ենք ընտրության առջեւ՝ կամ անջատել որոշ քաղաքացինեիի լույսը, կամ ամբողջ երկիրը կարող է մնալ առանց լույսի եւ գազի>

 

Փաշինյանի խոսքով ՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը ստիպված է եղել խստացնել իր դիրքորոշումը։ <Դրա արդյունքում մի քանի օրվա ընթացքում էներգամատակարարման համակարգը բաժանորդներից ստացել է 7 մլրդ դրամի վճարումներ։ Բանն այն է, որ խոշոր սպառողները, օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, ձգձգում էին էներգետիկներին վճարումները ։ Հենց մեր դիրքորոշման կոշտացման հաշվին մենք համակարգը փրկեցինք կոլափսից>, - ընդգծել է վարչապետը՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ անջատվել է 4300 բաժանորդի հոսանք և 736 բաժանորդի գազամատակարարումը։

 

Նրա խոսաքով, իր հայտարարության արդյունքում, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, երկրում սարսափելի իրավիճակ է ստեղծվել, և շատ մարդիկ սկսել են  շահարկել այն։ <Ես կարծում եմ, որ պետք է անջատել այն մարդկանց լույսն ու գազը, ովքեր ի վիճակի են վճարել իրենց հաշիվները, բայց չեն վճարում։ Այն ժամանակ երբ որ մենք ասել ենք, մեր հույսը այն է եղել, որ մենք 1 ամսում այս արտակարգ ռեժիմից դուրս կգանք։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե կորոնավիրուսի ճգնաժամը ինչքան է տևելու, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույնը մեկ տարի մենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու>,- ասել է վարչապետը։