
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հաղորդել է, որ մասնավոր հատվածից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել նախկինում մշակված հակաճգնաժամային միջոցառումների փաթեթներում: Այդ մասին նա հայտարարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մասնավորապես, ըստ նախարարի, հավանականություն կա, որ պետական աջակցություն կարող է ստանալ նաև այն ձեռնարկությունները, որոնք 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են ժամկետանց հարկային պարտավորություններ, բայց՝ ոչ մեծ ծավալներով։ "Երկու օրվա ընթացքում որոշումը կընդունվի և կներկայացվի հանրությանը", - ասել է Խաչատրյանը:
Ավելին, կընդլայնվի նաև գյուղատնտեսությանն աջակցության փաթեթը։ Նախարարի խոսքով ՝ պետության կողմից տրամադրված միջոցները նախատեսվում է ուղղորդել նաև մթերողների համար, մասնավորապես, անհրաժեշտ տարաների, սարքավորումների ձեռքբերման համար:
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է 20 ձեռնարկությունների հետ, որոնց բաժին է ընկնում ՀՀ-ում մթերումների շուրջ 80 տոկոսը: "Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մթերողները խնդիրներ չունենան", - ընդգծել է նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա հաղորդել է, որ հակաճգնաժամային միջոցառումների 1 փաթեթի աջակցությունից օգտվել են 284 կազմակերպություններ, որոնց վարկերի գումարը կազմել է 24.6 մլրդ դրամ: Շահառուների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում Երեւանին, որին հաջորդում են Կոտայքը եւ Արագածոտնը։ Նպատակային նշանակումն է վաստակած վճարների եւ հարկային պարտավորությունների վճարումը:
2 փաթեթով շահառուների թիվը գերազանցել է 6 հազարը, որոնցից 5.5 հազարը բաժին է ընկնում միկրոփոխաաառություններին: 3 փաթեթի շրջանակներում 540 կազմակերպություն ստացել է մոտ 6.3 մլրդ դրամ, որի 70 տոկոսից ավելին բաժին է ընկնում մայրաքաղաքի ձեռնարկություններին: Հիմնական ծախսային հոդված է նաեւ աշխատավարձերի եւ հարկային պարտավորությունների վճարումը: Հակաճգնաժամային միջոցառումների 5 փաթեթ շահառուներին կառավարությունն արդեն ուղուրդել է 1.9 մլրդ դրամ:
Խաչատրյանի խոսքով, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում պետական աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերի շուրջ 40%-ը մերժվել է, մեծ հաշվով, համավարակի արդյունքում կառավարության սահմանած առավել տուժած ոլորտներին չհամապատասխանելու պատճառով: