Շաբաթ, 2 Մայիսի 2020 11:02
Դավիթ Ստեփանյան

Տնտեսագետ․ <Գազպրոմի> հայտն անտեղի և անընդունելի է

Տնտեսագետ․ <Գազպրոմի> հայտն անտեղի և անընդունելի է

Արմինֆո. <Գազպրոմ Արմենիա> ընկերության, իսկ ավելի ճիշտ՝ <Գազպրոմ>-ի հայտը Հայաստանի համար գազի սակագնի բարձրացման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

 

<Հայաստանի ներսում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվում է նույն ընկերությունը։ Գազպրոմին է պատկանում ինչպես գազը, այնպես էլ ՝ ամբողջ ներքին գազաբաշխիչ համակարգը։ Ըստ էության, վերջինիս է պատկանում է նույնիսկ ընկերությունը, որն իրականացնում է ներտնային գազասպասարկումը։ Այս առումով <սահմանին գազի գնի> մասին բազմակի հիշատակումներն անհասկանալի և տեղին չեն ։ Եվ եթե <Գազպրոմը> շարունակի իրեն նման ոգով պահել, Հայաստանում այն  անելիք չունի>, - ընդգծել է նա ։

 

Ապրիլի 1-ին <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին  բոլոր սպառողների համար միասնական սակագին՝ հազար խմ դիմաց  135909.6 դրամ սահմանելու հայտով: Սպառողների համար միջին կշռված գործող սակագինը 122428,3 դրամ է ՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Նշենք նաև, որ <Գազպրոմ> ՀԲԸ-ն 2020 թվականի հունվարի 1-ին Հայաստանի համար պահպանել է սահմանին գազի գինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար առաջիկա մեկ տարվա համար։

 

Այս առումով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը <Հայաստանի ներսում գազի գնագոյացման հետ կապված քրոնիկ խնդիրների մասին> Խաչատրյանի մոտ տպավորություն է ստեղծում, որ ռուս դիվանագետը մինչեւ վերջ տեղեկացված չէ դաշնակցային պետությունում իրողությունների մասին ։ Ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների <գազային> բաղադրիչի ամբողջական պատկերի բացակայության մասին, նրա կարծիքով, վկայում են նաև ՌԴ առաջին դեմքերի՝ <սահմանին գազի ցածր արժեքի> պարբերական վկայակոչումները։

 

Տնտեսագետն այս առումով իրավիճակի հստակեցման անհրաժեշտություն է տեսնում ՝ դրանում մեծ դեր վերապահելով ՀԾԿՀ-ին ։ Խաչատրյանը համոզված է, որ հանձնաժողովը պետք է հրաժարվի գազի սակագների ձեւավորման հարցում կոռուպցիոն գործընթացների մասնակցի բազմամյա մոտեցումներից: Գործընթացները, որոնց մասնակցել են Հայաստանի կառավարության ամենաբարձր ներկայացուցիչները, քանի որ առանց նրանց այդ ամենն ուղղակի անհնար կլիներ։

 

Ընդ որում, <գազային հարցը>, նրա գնահատմամբ, օգտագործվել է որպես հարցերի լուծման գործիք ոչ միայն արտաքին, այլեւ՝ ներքին հարաբերություններում ։ Այս առնչությամբ նա հիշեցրել է <Գազպրոմի> հանդեպ 300 մլն դոլարի պարտքի ձեւավորման հանգամանքների, ինչպես նաեւ բնակչության՝ ներքաղաքական նպատակներ հետապնդող պարբերական արտոնությունների, սոցիալական սուբսիդիաների մասին:

 

<Բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է ։ Հայաստանում իշխանության են եկել լեգիտիմ քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում օգտագործել գազային գործիքը ներքաղաքական խնդիրները լուծելու համար ։ Այս  առումով այդ նույն իշխանությունները, տվյալ դեպքում ՝ ի դեմս ՀԾԿՀ-ի, պարտավոր են մինչև վերջ հանրությանը բացահայտել գազի ներքին սակագների ձևավորման բոլոր մանրամասները ։ ՀԾԿՀ-ն պարտավոր է առանց թաքցնելու հրապարակել այն, թե ինչպես է դա արվել երեկ, և  ինչպես է դա արվում այսօր>, - ամփոփել է տնտեսագետը։