
Արմինֆո.Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով ՝ ծրագրում կներգրավվեն երկրի գործազուրկ քաղաքացիները, որոնց աշխատանքը կվճարվի պետության կողմից ։ Դրանով իսկ քաղաքացիների տվյալ կատեգորիան կստանա աշխատանք, իսկ աղբավայրերը կկոնսերվացվեն։ Ներկայումս նախարարությունն աշխատում է այդ ծրագրի մշակման ուղղությամբ ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու զբոսաշրջային կենտրոնների, պատմամշակութային նշանակության օբյեկտների, Սևանա լճին հարակից տարածքների աղբամաքրմանը։
Բացի այդ, ինչպես նշել է Սուրեն Պապիկյանը, շարունակվում են աշխատանքները Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում աղբավայր կառուցելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա այդ շրջանների բնակիչներին 20 տարի աղբը որոշակի վայրում պահեստավորել: Խնդիրը միայն աղբի վերամշակումն է ։ Այն մեթոդը, որն առաջարկում են որոշ ներդրողներ, չի կարող բավարարել հայկական կողմին ։ Բայց բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են։