Երկուշաբթի, 18 Մայիսի 2020 11:05
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Իրանը քննարկել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները

Հայաստանը և Իրանը քննարկել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները

Արմինֆո.Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները։