Երկուշաբթի, 18 Մայիսի 2020 19:54
Ալինա Հովհաննիսյան

Հրաչ Բերբերյան. 2020թ. արդյունքներով գյուղատնտեսության վիճակը մի փոքր ավելի վատ կլինի, քան 2019թ.

Հրաչ Բերբերյան. 2020թ. արդյունքներով գյուղատնտեսության վիճակը մի փոքր ավելի վատ կլինի, քան 2019թ.

Արմինֆո. "Այսօր գյուղատնտեսության վիճակը բարդ է, այսպես մենք երկար չենք դիմանա, կարծում եմ, որ այս տարի ցուցանիշները մի փոքր ավելի վատ կլինեն, քան նախորդ տարի", - մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ագրարագյուղացիական միավորման  նախագահ Հրաչ Բերբերյանը:

 

Այդ կապակցությամբ նա նշել է, որ երկու անգամ կրճատվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները։ "Եթե Ռուսաստանը չտա այդ ցորենը, ի՞նչ եք պատրաստվում անել" ,- հարցրել է Բերբերյանը ՝ դիմելով կառավարությանը։ Բացի այդ, նա ընդգծել է, որ դեռեւս չի հաղթահարվել ցեցի խնդիրը։ Նա պատմել է, որ ցեցն արդեն նկատվել է Ստեփանավանի շրջանում, ինչը չպետք է լիներ, եթե ժամանակին դրա դեմ պայքար մղվեր։

 

Դրա հետ մեկտեղ, Բերեբերյանը նկատել է, որ բանկերն ամեն հարմար առիթ օգտագործում են գյուղացիներին վարկեր չտրամադրելու համար: "Օրինակ, մարդը տնկանյութ, գործիքներ է ներմուծել, , մաքսատունն, իր հերթին, տուգանքներ է սահմանել, եւ նա չի կարող վարկ ստանալ այդ գումարը վճարելու համար": Բերբերյանի պնդմամբ, բանկն օրեցօր, հետաձգում է որոշման ընդունումը՝ ամեն անգամ գյուղացուց հերթական փաստաթուղթ պահանջելով: Այս համատեքստում նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է աշխատի ոչ թե բանկերի, այլ ֆերմերների հետ։

 

Մինչդեռ, նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 4,5 տոկոսով ' կազմելով 73.6 մլրդ դրամ: