Երեքշաբթի, 19 Մայիսի 2020 14:01
Ալինա Հովհաննիսյան

Արտակ Մանուկյան․ Պաշտոնատար անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալներ հրապարակելու անհրաժեշտություն կա

Արտակ Մանուկյան․ Պաշտոնատար անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալներ հրապարակելու անհրաժեշտություն կա

Արմինֆո. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նպատակահարմար է գտնում հրապարակել ՀՀ պաշտոնատար անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Այս մասին նա հայտարարել Է մայիսի 19-ին կայացած հանձնաժողովի նիստում։

 

Նրա կարծիքով ՝ կառավարությունը պետք է կատարելագործի հակակոռուպցիոն օրենսդրությունը, որպեսզի հանրությանը հասանելի լինեն պետական կառավարման համակարգի հետ կապված անձանց ժամկետանց վարկերի մասին տեղեկությունները։

 

Դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին ՝ Մանուկյանը նշել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ Կարգավորիչի համագործակցության ուժեղացման անհրաժեշտություն կա, քանի որ հասարակայնությունը հետաքրքրվում է ոչ միայն պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրմամբ, այլեւ՝ նրանց անբարեխիղճ վարկային վարքագծով: <Պետական գործիչների, կուսակցությունների ժամկետանց պարտավորությունները կարող են լրացուցիչ խնդիրների հանգեցնել բնակչության համար, մասնավորապես՝ վարկերի թանկացման առումով>, - ընդգծել է նա: