Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 20:26
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանի ՏՏ ոլորտը դժվարին ժամանակներ է ապրում. յուրաքանչյուր տասներորդ ընկերությունը փակման եզրին է

Հայաստանի ՏՏ ոլորտը դժվարին ժամանակներ է ապրում. յուրաքանչյուր տասներորդ ընկերությունը փակման եզրին է

Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային կորոնաճգնաժամի պատճառով։ Փակման եզրին է հայտնվել երկրի յուրաքանչյուր տասներորդ ՏՏ ընկերությունը՝ արտասահմանյան պատվերների ծավալների նվազման պատճառով։ Այսօր այդ մասին հաղորդել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝  Տնտեսական լրագրողների ակումբի առցանց կոնֆերանսի ժամանակ:

 

Մասնագետի հավաստմամբ, համաշխարհային տնտեսությունն աննախադեպ անկում է ապրում, եւ դա կանդրադառնա ոչ միայն տարբեր ոլորտների վրա, այլեւ կփոխի ողջ իրավիճակը համաշխարհային տնտեսությունում եւ կհանգեցնի համաշխարհային ՏՏ ինդուստրիայի կառուցվածքի վերաֆորմատավորման: Վարդանյանը հիշեցրել է, որ եթե 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում, չնայած տնտեսության 15 տոկոս անկմանը եւ որոշ ոլորտների 30-40 տոկոս անկմանը, Հայաստանի ՏՏ ոլորտն աճել էր 14 տոկոսով: Այժմ պատկերը բոլորովին այլ է. ճյուղը, անշուշտ, անկում է ապրելու, քանի որ դրա հիմնական մասը բաժին է ընկնում, այսպես կոչված, աութսորսինգին:

 

Այդուհանդերձ, ինչպես կարծում է Վարդանյանը, Հայաստանը ՏՏ զարգացման մեծ ներուժ ունի կադրային ներուժի տեսանկյունից։ "Արդեն 4-5 տարի անց ոլորտում կներգրավվի նոր երիտասարդություն՝ են 2-3 հազար  մարդ, որոնք այսօր ակտիվորեն ներգրավված են դպրոցականների կրթական ծրագրերում "Արմաթ" ակումբների շրջանակում, որոնք գործում են ողջ երկրում: Միաժամանակ, Վարդանյանը կարծում է, որ պետությունը դեռևս բավարար չափով չի աջակցում այդ ոլորտին ։ Բացի որոշ հարկային արտոնություններից եւ դրամաշնորհներից սթարթափների համար, պետությունը, փաստացի, շատ թույլ է նպաստում դրա զարգացմանը։ Փորձագետի կարծիքով՝ ոլորտը, նույնիսկ, այնքան աջակցության կարիք չունի, որքան՝ տնտեսության և պետության խնդիրների լուծման գործում ուղղակի ներգրավվածության կարիք։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ոլորտին, որտեղ արդեն լուրջ մշակումներ են կատարվում, այլև պետական կառավարմանը, տնտեսական խնդիրների լուծմանը։

 

Վարդանյանը որպես հաջող օրինակ նշել է Բելառուսի փորձը, որը զգալի արտոնությունները տարածել է ոչ միայն սթարթափ նախագծերի, այլեւ գործող ընկերությունների վրա: Դա եւ զգալի հարկային արտոնություններ են, եւ ֆինանսավորման դյուրացված հասանելիություն,  եւ մի շարք այլ պետական ծրագրեր: "Ցավոք, մեր վերնախավերը տարիներ շարունակ զբաղվել են ոչ թե ոլորտի զարգացմամբ, այլ դրա PR-ով։ Նրանց դուր էր գալիս ոչ թե հավը՝ որպես այդպիսին, որը կարող է ոսկե հավկիթներ ածել,  այլ այն, թե ինչպիսին է այդ հավի քայլվածքը", - հեգնանքով նշել է մասնագետը։ Արդյունքում՝ հայ մասնագետների առավել հաջող մշակումները, որոնք արդեն մոտ մեկ միլիարդ օգտագործող ունեն, Հայաստանին ոչինչ չեն բերում, քանի որ այդ ընկերությունները, որպես կանոն,  գրանցվում են  արտասահմանում, որտեղ եւ գեներաց շահույթ: Այնտեղ, արտասահմանում՝ ԱՄՆ-ում և Կանադայում, նրանք ստանում են մեծ հարկային արտոնություններ, ունեն մատչելի ֆինանսական տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիություն, հնարավորություն են ստանում առաջ մղել իրենց արտադրանքը համաշխարհային մասշտաբով։ Վարդանյանն ընդգծել է, որ պետությունը պետք է վերանայի ՏՏ տեխնոլոգիաների, ինժեներիայի, ռոբոտատեխնիկայի զարգացման իր ռազմավարությունը, ընդլայնի հարկային եւ ֆինանսական արտոնությունները, ուժեղացնի կրթական տարրը, չսահմանափակվելով խոշոր քաղաքներով, առավել եւս, որ նման հնարավորություն գոյություն ունի: