Չորեքշաբթի, 24 Հունիսի 2020 14:16

Երեւանում 2021 թվականի հունվարի 1-ից կգործեն շրջիկ առեւտրի կետերի  գործունեության նոր նորմեր

Երեւանում 2021 թվականի հունվարի 1-ից կգործեն շրջիկ առեւտրի կետերի  գործունեության նոր նորմեր

Արմինֆո.Երևանի ավագանու նիստի ընթացքում ընդունվել են 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի մայրաքաղաքում շրջիկ  առևտրի կետերի գործունեության նոր նորմեր:

 

Շրջիկ առեւտրի կետերում կարգելվի  վաճառել գյուղատնտեսական մթերք, մսամթերք եւ կանթնամթերք, դեղամիջոցներ եւ բժշկական ապրանքներ, շինանյութ, պահեստամասեր, հրավառություն, կոսմետիկա, կենցաղային եւ համակարգչային տեխնիկա, աուդիո- եւ վիդեոտեխնիկա, որսի համար իրեր, տնտեսական եւ գրենական պիտույքներ, հիգենայի պարագաներ, ծխախոտ, ալկոհոլային խմիչք, հեղուկ վառելիք, մանկական սնունդ, ինչպես նաեւ վաճառքի համար արգելված իրեր:    

 

Չի թույլատրվում նաեւ վարսավիրական, կոսմետիկ, ինտերնետ, բանկային, կապի եւ հաղորդակցության, բժշկական, հյուրանոցային եւ մերսման ծառայություններ մատուցել: Սահմանափակումները չեն վերաբերում բարեգործական հիմքով բժշկական ծառայությունների տրամադրմանը:

 

Երեւանում կգործեն շրջիկ առեւտրի համար նախատեսված 52 տեղ, որոնք հնարավոր կլինի ամրագրել  էլեկտրոնային եղանակով՝ 3 օր ժամկետով: Հայտը կարող է մերժվել այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերում կան թերություններ կամ ստուգում չի իրականացվել ։

 

Հատուկ գոտի շարժական առեւտրի կետի տեղափոխման համար կգանձվի 30 000 դրամ: Հատուկ գոտում գտնվելու ամեն ժամի համար կգանձվի 100 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ:

 

Երևանի քաղաքապետարանը վերահսկողություն կիրականացնի այդ կետերի գործունեության նկատմամբ, եթե մոնիտորինգի ընթացքում հայտնաբերվեն խախտումներ, տնտեսվարող սուբյեկտին 3 օր ժամանակ կտան այն վերացնելու համար ։ Իսկ եթե թերությունները չվերացվեն, ապա տնտեսվարող սուբյեկտի մուտքը էլեկտրոնային հարթակ կարգելափակվի։ Առանց թույլտվության գործունեության համար տուգանքն առաջին անգամ կկազմի 100 000 դրամ, երկրորդ անգամ՝ 500 000 դրամ: