Հինգշաբթի, 25 Հունիսի 2020 19:14
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ ղեկավար. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն էապես չի անդրադառնա տնտեսության տոկոսադրույքների նվազման վրա

ԿԲ ղեկավար. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն էապես չի անդրադառնա տնտեսության տոկոսադրույքների նվազման վրա

Արմինֆո.Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն էապես չի անդրադառնա տնտեսության տոկոսադրույքների նվազման վրա։ Հունիսի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հունիսի 16-ին նա նվազեցրել է հաշվարկային դրույքը 0,5 տոկոսային կետով՝ մինչև 4,5%: Ըստ այդմ, 0,5 տ.կ. իջեցվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝  6,5% - ից մինչեւ 6%, եւ բանկերից ներգրավված  ավանդներինը՝  3,5%-ից մինչեւ 3%:

 

"Այն անորոշությունը, որը ձևավորվել է ներկա պայմաններում, մեզ վստահություն չի ներշնչում և չի հուսադրում, որ մեր տոկոսադրույքներն ուղղակի ազդեցություն կունենան ավանդային և վարկային տոկոսադրույքների վրա: Իսկ հաշվարկային տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ուշադրության են առնվում հենց այդ շուկայական տոկոսադրույքները", - ասել է նա։

 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, նրա խոսքով, հնարավոր է դարձել ավելի վաղ կատարված "տնային առաջադրանքի" շնորհիվ։ Սակայն դա չափավոր ազդեցություն կունենա տնտեսության վրա, քանի որ, ինչպես պարզաբանել Է Գալստյանը, Հայաստանի տնտեսության խնդիրների հիմքում ընկած է առողջապահական ճգնաժամը ։ "Կարծում ենք, որ ճգնաժամի պայմաններում նոր դրամավարկային քաղաքականությունն ավելի արդյունավետ կազդի տնտեսության վրա",-ընդգծել է նա: