Հինգշաբթի, 25 Հունիսի 2020 21:10
Ալինա Հովհաննիսյան

Ֆինկարգավորողը մտածում է Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտ ներդնելու մասին

Ֆինկարգավորողը մտածում է Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտ ներդնելու մասին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աստիճանաբար ձեռնամուխ լինել Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրման ծրագրի իրականացմանը' բարձր հեղինակություն ունեցող միջազգային ընկերությունների ներգրավմամբ: "Մենք այդ մասին լրջորեն մտածում ենք", - ԱԺ ամբիոնից հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  պատասխանելով պատգամավորների հարցերին:

 

ՀՀ ԿԲ ղեկավարը խոսել է նաեւ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի աստիճանական ընդլայնման մասին, որոնց վերաբերյալ ապահովագրերն սկսել են գործել ընթացիկ տարվա սկզբից: Ագրոապահովագրության ծրագրի ընդլայնումը կընթանա ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի քանակի, այնպես էլ ռիսկերի ավելացման առումով։ Այս առնչությամբ նա նշել է, որ վերջերս ապահովագրական ընկերություններից մեկը ՀՀ ԿԲ-ին է ներկայացրել մի ուսումնասիրություն, որում, Գալստյանի ասելով, նախանշված են հետաքրքիր եզրակացություններ, որոնք օգտագործելով կարելի է բարելավել գյուղատնտեսության ապահովագրությունը: