Երկուշաբթի, 29 Հունիսի 2020 18:01
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը

Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հաստատել է Կոտայքի մարզի 104 սուբվենցիոն ծրագրերը՝ մերժելով միայն մեկ ծրագիր:  Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

 

«ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):  Ըստ այդմ` Կոտայքում 2020 թ.-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով: 6.7 միլիարդից` 3.6 մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է: Եւ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ-ին Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:

Եւ է՛լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը.  2019թ-ին Կոտայքում իրականացված և դեռևս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.48մլրդ ՀՀԴ, իսկ 2020թ.-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ: Հ.Գ. Այս ամենի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ live ձևաչափով», -  գրել է մարզպետը: