Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020 20:25
Ալինա Հովհաննիսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

 

Նախագահ Սարգսյանը նախ շնորհավորել է Մարտին Գալստյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ:

 

Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ, անդրադարձել համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:

 

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության և ծրագրված աշխատանքների մասին: