Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020 17:05
Ալինա Հովհաննիսյան

Ավելի քան 12 հազար տնտեսվարող սուբյեկտներ հակաճգնաժամային միջոցառումների 21 փաթեթի աջակցություն են ստացել

Ավելի քան 12 հազար տնտեսվարող սուբյեկտներ հակաճգնաժամային միջոցառումների 21 փաթեթի աջակցություն են ստացել

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը):

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ:

 

«Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը:

2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ», - ասվում է հաղորդագրությունում: