
Արմինֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ներառում էր 3016449 ֆիզիկական եւ 100678 իրավաբանական անձանց: Վիճակագրական կոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 3 117 127 հաճախորդ Հայաստանի բանկերում ունեցել է 6 075 554 հաշիվ, որոնցից 5 853 174-ը' ֆիզիկական, և 222 380-ը' իրավաբանական անձանց հաշիվներ:
Ըստ աղբյուրի, տարեկան կտրվածքով Հայաստանի բանկերի հաճախորդների բազան աճել է 8,7% - ով կամ 248 746 հաճախորդով: Հաշվետու ժամանակահատվածում հաճախորդների հաշիվներն ավելացել են տարեկան 9,7% - ով: