Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020 12:29
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար Հայաստանի զբոսաշրջային ոլորտը կսկսի <առողջանալ> մինչեւ այս տարվա աշնան վերջը

Նախարար Հայաստանի զբոսաշրջային ոլորտը կսկսի <առողջանալ> մինչեւ այս տարվա աշնան վերջը

Արմինֆո.  Հայաստանի զբոսաշրջային ոլորտը կսկսի <առողջանալ> մինչեւ այս տարվա աշնան վերջը։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

Նրա խոսքով ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ոլորտն անկում է ապրել ավելի քան 90 տոկոսով ։ Շատ ընկերություններ պարզապես փակվել են։ Միաժամանակ նախարարը փաստել է, որ այդ փակումը ժամանակավոր բնույթ է կրում ։ <Աշնան վերջին ամսվան մոտ կսկսվի տուրիստական ինդուստրիայի ձեռնարկությունների՝ բնականոն գործունեությանը վերադառնալու գործընթացը>, - հայտարարել Է Տիգրան Խաչատրյանը ՝ մատնանշելով նաեւ օդային փոխադրումների ոլորտում սպասվող թուլացումները:

 

Նշենք, որ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ, այցելուների թիվն ավելացել է ավելի քան 14 տոկոսով: Այս ցուցանիշները 2018-ի համեմատ ավելի շատ են 242 595 զբոսաշրջիկով ՝ 2017-ի համեմատ 399 598-ով կամ 26,7% - ով։