Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020 13:27
Ալեքսանդր Ավանեսով

Նավթային ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը> կընդունվի մինչեւ 2020 թվականի վերջը

Նավթային ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը> կընդունվի մինչեւ 2020 թվականի վերջը

Արմինֆո.ԵՏՀ Կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով Խորհրդատվական կոմիտեի անդամներն օգոստոսի 27-ի նիստում քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման <ճանապարհային քարտեզը>:

 

Ինչպես տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, կողմերը համաձայնել են փաստաթղթի նախագծին  և ընդունել որոշում ԵՏՀ Խորհրդում և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում դրա հետագա քննարկման վերաբերյալ։

 

<Ճանապարհային քարտեզի> նախապատրաստումը նախատեսված է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրով: Ենթադրվում է, որ օրենսդրության ներդաշնակեցման իրականացումը  կներառի, այդ թվում ՝ ընդհանուր շուկաների մասնակիցների միջեւ նավթի եւ նավթամթերքի առեւտրի շուկայական մեխանիզմների ապահովումը եւ ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի եւ նավթամթերքի փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագների ձեւավորման ընդհանուր սկզբունքների եւ մեթոդների կիրառում:

 

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին համաձայնագրի նախագծի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլի միջոցառումների կատարումը:

 

Բացի այդ, քննարկվել են Միության պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոնների եւ բորսայական առեւտրի իրականացման կարգի նախապատրաստման հարցերը եւ այլ թեմաներ:

 

Ինչպես ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Էմիլ Կայկիևը, ընդհանուր նավթագազային շուկաների ձևավորումը Միության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվ աշխատանք է տանում ընդհանուր շուկաների ձեւավորման միջոցառումների ծրագրերի իրականացման ուղղությամբ։