
Արմինֆո. Էներգետիկ հարցերը, գազի մատակարարման հարցերը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցն են, երկու դաշնակցային պետությունների, որոնք բավականին լայն օրակարգ ունեն։ Այդ մասին "Ինտերֆաքս" - ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ "գազի" հարցը կարող է վնասել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններին։
"Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ և անվտանգության, և տնտեսական զարգացման վերաբերիալ, և միասին աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք լավ ներուժ ունենք՝ բանակցել եւ պայմանավորվել։ Ամենակարեւորը պայմանավորվելն է", - ասել է Մնացականյանը։
Պարզաբանելով, թե ինչով են պսակվել բանակցությունները, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ "Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կկարողանանք պայմանավորվածության հասնել։ Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակով, և ես կարծում եմ, որ հավանականությունը շատ մեծ է, որ կկարողանանք պայմանավորվել", - եզրափակել է Մնացականյանը ։