Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2020 12:28

Արդշինբանկի հաճախորդները դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարները կարող են ստանալ առանց բանկ այցելելու

Արդշինբանկի հաճախորդները դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարները կարող են ստանալ առանց բանկ այցելելու

Արմինֆո.Արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգերը հնարավորություն են տալիս պարզ և արագ, առանց բանկային հաշվի առկայության, փոխանցումներ ստանալ և ուղարկել աշխարհի տարբեր երկրներ:

Արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկի հաճախորդները կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու՝ գումարն անմիջապես քարտին կամ ընթացիկ հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Դրամական փոխանցումը քարտին կամ հաշվին տեղափոխելու համար անհրաժեշտ է զանգահարել 080002222 անվճար հեռախոսահամարին, նշել Փոխանցման կոդը, Փոխանցման արժույթը և գումարը, Փոխանցումն ուղարկողի անուն ազգանունը, որից հետո հաճախորդն անցնում է նույնականացում և փոխանցումը կատարվում է րոպեների ընթացքում:

Արժույթի փոխարկման հաճախորդի ցանկության դեպքում՝ կիրառվում է արտոնյալ փոխարժեք:

Արդշինբանկի գործընկերներն են MoneyGram, UniStream, Ria, IntelExpress, Moneytun, ConversTrasnsfer, Бэст և TELCELL արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնց միջոցով հնարավոր է գումար ստանալ կամ ուղարկել աշխարհի ցանկացած կետ:

Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոնը հասանելի է շուրջօրյա՝ 012-222222 հեռախոսահամարով: