Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020 18:23
Ալեքսանդր Ավանեսով

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ծխախոտի արտադրանքի ակցիզների մասին ԵԱՏՄ համաձայնագրին՝ վավերացման համար

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ծխախոտի արտադրանքի ակցիզների մասին ԵԱՏՄ համաձայնագրին՝ վավերացման համար

Արմինֆո. ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին համաձայնագրին՝ վավերացման համար: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, որը մեջբերում Է ՏԱՍՍ գործակալությունը։

 

2019 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխվարչապետները համաձայնագիր են ստորագրել ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին: Ենթադրվում է, որ 2024 թվականից ԵԱՏՄ երկրների ծխախոտի ակցիզի ազգային դրույքաչափերը հաշվարկելիս ելնելու են ինդիկատիվ դրույքաչափից 35 դոլար հազար սիգարետի համար ՝ 20 տոկոսով շեղումով։ Նոր պահանջներին բիզնեսի հարմարեցման համար ինդիկատիվ դրույքաչափի հասնելու ժամկետ է սահմանվել 2020-2024թթ.: Եվրասիական տնտեսական միության անդամ  պետություններ են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: