Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020 15:22
Կարինա Մելիքյան

ՀԲՄ․ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը

ՀԲՄ․ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը

Արմինֆո.Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։

 

<Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով>,- նշվում է ՀԲՄ հաղորդագրության մեջ։