Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020 18:41
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ-ն ընդունել է "Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնությունների մասին" օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունել է "Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնությունների մասին" օրենքի նախագիծը

Արմինֆո.  Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել է "Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնությունների մասին" օրենքի նախագիծը եւ երկրի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

 

Հիշեցնենք, որ փաթեթով նախատեսվում է ռազմական դրության ռեժիմի գործողության ընթացքում հարկերից ազատել Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան եկող բոլոր ռազմական և հումանիտար բեռները: Խոսքը վերաբերում է կազմակերպությունների եւ անհատների կողմից Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Առողջապահության նախարարության կարիքների համար բեռներին եւ գնումներին։ Օրենքները գործելու են հետին ամսաթվով՝ սկսած սեպտեմբերի 27-ից մինչեւ ռազմական դրության ժամկետի ավարտը: Մասնավորապես, բեռները կազատվեն ԱԱՀ վճարումներից, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի վճարումներից:

 

Բացի այդ, առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին իրավունք է տրվում ներել զոհված եւ վիրավոր զինծառայողների բոլոր վարկային պարտավորությունները ՝ առանց հարկային պարտավորությունների ռիսկի: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն տոկոսադրույքներին, այլեւ վարկի ամբողջ գումարին։