Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 20:23
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը

Արմինֆո. Վահան Քերոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Նշենք, որ Վահան Քերոբյանը սննդի առաքման Menu.am ցանցի հիմնադիրն է Հայաստանում:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Խաչատրյանը, որը նոյեմբերի 24-ին հրաժարական էր տվել։