Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020 18:57
Ալինա Հովհաննիսյան

Կապան եւ Մեծավան համայնքներ է առաքվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայի հերթական խմբաքանակը

Կապան եւ Մեծավան համայնքներ է առաքվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայի հերթական խմբաքանակը

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։

 

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրի շահառու` Կապան և Մեծավան համայնքները նորից տեխնիկա են ստացել։ Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, Մեծավանը ստացել  է ինքնաթափ մեքենա` 33 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ և հացահատիկային կոմբայն` հնձիչով 41 միլիոն 900 հազար դրամ արժեքով։

 

Այսպիսով` Կապանը մինչ օրս ստացել է 150 միլիոն 580 հազար, իսկ Մեծավանը` 75 միլիոն 100 հազար դրամի տեխնիկա։

 

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։