
Արմինֆո. Երևանի ավագանին 34 ձայնով ընդունել է 2021 թվականի բյուջեն։ Բյուջեի եկամուտները կկազմեն 92.4 մլրդ դրամ, ծախսերը' 110.7 մլրդ դրամ, դեֆիցիտը կգերազանցի 8 մլրդ դրամը:
Ինչպես, մասնավորապես, հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող "Քաղաքային ենթակառուցվածքների համակարգում և կառավարում և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ներդրումային ծրագրի" իրականացման համար պահուստային ֆոնդից լրացուցիչ կհատկացվի 5.9 մլրդ դրամ' "այլ ծախսեր" հոդվածով:
Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ 2021 թվականին քաղաքապետարանն առաջնորդվելու է հնգամյա ծրագրի տրամաբանությամբ։ Մասնավորապես, Ներսիսյանը նշել է, որ առաջին փուլում նախատեսվում է իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված տարածքային հավասարակշռված եւ կայուն զարգացմանը, քաղաքում բարենպաստ եւ հարմարավետ միջավայրի ստեղծմանը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ այն միջոցները, որոնք նախատեսվում էր ուղղորդել քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւավճարների համար, ծախսվելու են բազմաբնակարան շենքերում վերելակների տեղադրման և Արցախում ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով:
Բացի այդ, Ներսիսյանը հիշեցրել է, որ 2021 թվականից ուժի մեջ է մտնում "Գույքահարկի մասին" ՀՀ օրենքը, ինչի շնորհիվ բյուջե հարկային մուտքերը տարեկան կտրվածքով կաճեն 41 տոկոսով: