
Արմինֆո. Այս տարվա նոյեմբերին հարկերի և պետական տուրքերի գծով պետբյուջե է ուղղվել 107.8 մլրդ դրամ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 8.7%-ով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը։
Եւ, այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, շահութահարկից մասհանումները միայն այս տարվա նոյեմբերին ավելացել են 61% - ով' կազմելով 1.2 մլրդ դրամ, իսկ եկամտահարկից' 0.7%-ով' մինչև 34.3 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-նոյեմբերին պետբյուջե է մուտքագրվել 1.2 տրիլիոն դրամ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 7%-ով կամ 92.7 մլրդ դրամով: