Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2020 16:26

VISA միջազգային վճարային համակարգի կողմից Արդշինբանկը ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում

VISA միջազգային վճարային համակարգի կողմից Արդշինբանկը ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում

Արմինֆո. Արդշինբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում և օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է "Largest Visa Issuance in Armenia" մրցանակով:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փառքի ծառուղում և առցանց՝ համավարակով պայմանավորված:

2020 թվականի վերջին Արդշինբանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը գերազանցել է 220,000 հատը, որոնցից մոտ 187,000 -ը պրեմիում և դասական դասի Visa քարտեր են:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 63 սպասարկման կետ, 138 բանկոմատ, 711 առևտրային տերմինալ և ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ ամբողջ Հայաստանում: