Հինգշաբթի, 14 Հունվարի 2021 16:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի մետալուրգիական ճյուղը զգալիորեն դանդաղեցրել է արտադրության աճը  

Հայաստանի մետալուրգիական ճյուղը զգալիորեն դանդաղեցրել է արտադրության աճը   

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ոլորտը 2020թ. 11 ամիսների ընթացքում տարեկան 1,7%-ով ավելացրել է արտադրության ծավալները՝  2019թ. նույն ժամանակահատվածի 21,4% աճի դիմաց: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

 

Ֆերոմոլիբդենի արտադրությունը 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,5 տոկոսով ՝ կազմելով 6080.8 տոննա: Միայն նոյեմբեր ամսին արտադրվել է 605 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 2,2 անգամ գերազանցում է հոկտեմբերի ծավալը։

 

Պղնձի խտանյութի արտադրությունը հունվար-նոյեմբերին կրճատվել է տարեկան 4,3 տոկոսով ՝ մինչեւ 346,1 հազար տոննա, իսկ միայն նոյեմբերին ծավալը կրճատվել է 10,9 տոկոսով՝ մինչեւ 28,5 հազար տոննա:

 

Մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2020թ. հունվար-նոյեմբերին ավելացել է տարեկան 1,7 անգամ' կազմելով 22 715 տոննա, ընդ որում, միայն նոյեմբերին արձանագրվել է 20% աճ' հասնելով 2 302 տոննայի:

 

Ցինկի խտանյութի արտադրությունը հունվար-նոյեմբերին աճել է տարեկան 19,9 տոկոսով ՝ մինչեւ 12 062 տոննա, որից 956 տոննան բաժին է ընկել նոյեմբերին՝ամսական 4,3 տոկոս անկմամբ:

 

Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը հունվար-նոյեմբերին կազմել է 32 608 տոննա' տարեկան 14,3 տոկոս աճով, իսկ միայն նոյեմբերին ծավալը աճել է 1,6 տոկոսով' մինչեւ 3 104 տոննա:

 

Պողպատե խողովակների արտադրությունը հունվար-նոյեմբերին տարեկան 1,6 անգամ ավելացել է ՝ հասնելով 17 011 տոննայի, իսկ միայն նոյեմբերին կրճատվել է 11,4 տոկոսով՝ հասնելով 1 576 տոննայի:

 

Լեգիրացված (ածխածնային) պողպատի ձուլվածքները հունվար-նոյեմբերին արտադրվել են 13 917.8 տոննա ծավալով, տարեկան 13.1% աճով: Ընդ որում, մեկ ամսում արտադրության ծավալները նվազել են ՝ 40,8 տոկոսով ՝ կազմելով 643 տոննա։

 

Հայաստանում արտադրված բոլոր մետաղները, հիմնականում, արտահանվում են Եվրոպա և ԱՄՆ։