Ուրբաթ, 22 Հունվարի 2021 17:30
Ալինա Հովհաննիսյան

Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Արմինֆո. Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

 

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա։