Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021 15:11
Ալինա Հովհաննիսյան

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

Արմինֆո. Օրերս Հայփոստը գրանցեց նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն»(iNovation):
«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:

Ընկերությունը զբաղվելու է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով,  վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով,  բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ,  թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն:

«Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով. «Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի Հայփոստի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգերի մշակում,  համակարգերի ներկառուցում»: