
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում վավերացրել է 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
Պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի և Սինգապուրի միջև արտահանման և ներմուծման գործառնությունների վերաբերյալ տվյալներ չի տալիս: