Ուրբաթ, 2 Ապրիլի 2021 14:21
Մարիաննա Մկրտչյան

ԵԱՏՄ բաշխված Էներգետիկա. Մինի-ցանցերի զարգացման հեռանկարները  

ԵԱՏՄ բաշխված Էներգետիկա. Մինի-ցանցերի զարգացման հեռանկարները   

Արմինֆո.Այսօր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվում է "ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերության և բաշխված էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության և հուսալիության բարձրացում" միջպետական ծրագրի նախագիծը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։

 

Ի՞նչ է ենթադրում բաշխված էներգետիկան և որն է դրա առավելությունները ԵԱՏՄ երկրների համար:

 

Բաշխված էներգետիկան կամ մինի-ցանցերը (mini-grids) էներգիայի վերականգնվող աղբյուրների օբյեկտներ են, որոնք կարող են էլեկտրաէներգիա արտադրել դրա սպառման վայրի անմիջական հարեւանությամբ:

Մինի-ցանցերի կարեւոր առանձնահատկությունը ինքնուրույն աշխատելու ունակությունն է, այդ թվում հեռավոր շրջաններում, որտեղ կենտրոնացված էներգամատակարարման համակարգերի օգտագործումը հաճախ դժվարանում է:

 

Այլընտրանքային էներգետիկայի այս տեսակը նաեւ մեծ տարածքներ ընդգրկելու հնարավորություն է տալիս, ինչը առավել արդիական է դառնում զգալի տարածքային մակերես ունեցող պետությունների համար ։

 

Այսօր ԵԱՏՄ երկրներն էներգակիրների իրենց պահանջարկն առավելապես ապահովում են էներգիայի ավանդական աղբյուրների հաշվին։ Բաշխված էներգետիկայի օբյեկտների օգտագործումը համապատասխանում է էներգիայի անվնաս եւ այլընտրանքային աղբյուրների օգտագործման միջազգային միտմանը:

 

ԵԱՏՄ երկրներում կենտրոնական խնդիրներից մեկը մնում է "կանաչ" էներգետիկայի արտադրության հայրենական նորարարական տեխնոլոգիաների դեֆիցիտը։ Միջպետական ծրագրի նախագիծը նպատակ ունի արագացնել տեխնոլոգիական համալիրի զարգացումը և բարձրացնել ԵԱՏՄ պետությունների էներգետիկ մեքենաշինության մրցունակության բարձրացումը: Նախագիծը նախատեսվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունել 2022 թվականի երկրորդ կիսամյակում։

 

Ղազախստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը երկրի էներգետիկ համալիրի զարգացման առաջնային ուղղություններից մեկն է: Այսպես, փորձագետների կարծիքով, էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում մինչեւ 2025 թվականը կհասնի 6 տոկոսի:

 

Ղազախստանի համար ծրագրին մասնակցությունը խթան կհանդիսանա էներգիայի կուտակման եւ էներգածախսի նոր մրցունակ տեխնոլոգիաների արտադրության զարգացման համար: ԵԱՏՄ միջպետական ծրագրի մշակման ուղղությամբ պետությունների համակարգված աշխատանքը կոչված է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ երկրների ռազմավարական նպատակներին հասնելու համար: Մասնավորապես, էներգետիկ անվտանգության ապահովման և համաշխարհային շուկաներում ԵԱՏՄ երկրների էներգետիկ մեքենաշինության արտադրանքի մրցունակության բարձրացման գործում: