Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 14:59
Նաիրա Բադալյան

Կառավարությունն ավելացրել է "հակակորոնավիրուսային" միջոցառումների շրջանակներում բիզնեսի աջակցության առաջին ծրագրի ֆինանսավորումը

Կառավարությունն ավելացրել է "հակակորոնավիրուսային" միջոցառումների շրջանակներում բիզնեսի աջակցության առաջին ծրագրի ֆինանսավորումը

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թ. պետբյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։

 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպիսով, ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թ.-ին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվել է միջոցառմամբ տարեկան չծախսված 377 մլն դրամի չափով նախատեսված գումարը ազատ եկամտի հաշվին հատկացնել կիսամյակում: