Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021 15:23
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Սեւանին վերաբերող նոր խոշոր ներդրումային նախագիծ

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Սեւանին վերաբերող նոր խոշոր ներդրումային նախագիծ

Արմինֆո. Սեւանը կարող է ներդրումների ներգրավման աղբյուր դառնալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Այս համատեքստում նա պատմել է, որ պլանավորվում է մշակել Սեւանի ամբողջական զարգացման ծրագիր՝ ներգրավելով Ռուսաստանի եւ Նիդերլանդների ճարտարապետական բյուրոներ: Արդյունքում, ինչպես պարզաբանել է Քերոբյանը, Սեւանը կդադարի ասոցացվել սեզոնային հանգստավայրի հետ, իսկ ծրագրի շնորհիվ հնարավորություն կընձեռվի այս վայրում կազմակերպել ժամանց տարվա ցանկացած եղանակի: Բացի այդ, նրա խոսքով, դիտարկվում է մշտական բնակության համար միջավայրի ձեւավորման հնարավորությունը:

 

"Սակայն ամեն ինչ պետք է կարգավորվի  քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն, որպեսզի վնաս չհասցվի բնությանը, եւ, միեւնույն ժամանակ, գրավիչ վայր դառնա ներդրողների համար", - հավելել է նա: